Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, բացարձակ կարիք չկա շտապելու դիմացինի մասին եզրակացություններ անել: Սակայան երկարատև հարաբերությունների ընթացքում, նուրբ զգացմունքների մասին կվկայեն հետևյալ փաստերը՝
Լսում է քեզ
Այո, ճիշտ է, որ կանայք շատ են խոսում: Սակայն, եթե դու իսկպես թանկ ես նրա համար, միշտ պատրաստ կլինի լսել քեզ: Քո մտքերը կարևոր են նրա համար:
Ուշադրություն է դարձնում քեզ
Տղամարդը, ով սիրահարված կամ սիրում է քեզ, միշտ ձգտում է ավելի շատ ժամանակ քեզ հետ անցկացնել: Սակայն սա առաջին փուլում: Հետո երկուսդ էլ ցանկանում եք ազատություն: Բայց եթե տղամարդը իսկապես սիրում է, ուրեմն ամեն ինչ կանի այդ հարաբերությունները փրկելու համար:
Շատ բաների է պատրաստ հանուն քեզ
Առաջին հերթին, նա շատ հոգատար ու ուշադիր է և, նույնիսկ, կարող է հանուն քեզ զոհաբերությունների գնալ:
Մանրուքներով կարողանում է ուրախացնել
Շոկոլադ, առավոտյան նախաճաշ անկողնում, կամ էլ ծաղիկներ, սրանք բնական են սկզբնական շրջանում: Ինքնախաբեությամբ մի զբաղվիր: Ինքդ էլ գիտես, որ սա ամբողջ կյանքում չի շարունակվելու: Նա սերը այլ կերպ կսկսի արտահայտել:
Հավասարի նման է վերաբերվում
Նրան հետաքրքիր է քո կարծիքը:
Նրա վրա միշտ էլ կարող ես հույս դնել
Միշտ կողքիդ է լինելու:
Ոչ միայն խոստանում է, այլև դրանք իրականացնում է
Հենց այնպես խոսքեր շաղ չի տալիս:
Կարողանում է հաշտվել
Սիրող մարդը միշտ էլ վեճից հետո կձգտի հաշտվել:
Ստիպում է, որ ժպտաս
Նրա հումորի զգացումը օգնում է դուրս գալ լարված իրավիճակից:
Օգնում է հավատալ ինքդ քեզ
Այս մարդը հրաշքներ է գործում քո ինքնագնահատականի հետ: Միշտ օգնում է հաղթահարել դժվարությունները: