UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի MMA մարտիկ Քոնր ՄքԳրեգորը ներողություն է խնդրել ապրիլին Դուբլինի «Marble Arch» փաբում տեղի ունեցած միջադեպի համար:
Հիշեցնենք՝ նա բռունցքով հարվածել էր տարեց տղամարդու, ով հրաժարվել էր ըմպել իր հյուրասիրած խմիչքը։
«Արդեն կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Ես սխալ էի: Այդ մարդն ուղղակի ցանկանում էր լավ ժամանակ անցկացնել։ Դա տեղի է ունեցել հինգ ամիս առաջ, ես փորձել եմ հարթել իմ մեղքը, բայց... դա արդեն կապ չունի։ Ես սխալվել եմ: Պետք է ավելի վաղ պատասխանատվություն ստանձնեի: Եվ հիմա ես դիմում եմ այն մարդկանց, որոնք աջակցում են ինձ։ Ես այդպիսին չեմ, և դա չէ պատճառը, որի համար ես դարձել եմ պրոֆեսիոնալ մարզիկ: Պատճառն այն է, որ ես եկել եմ այս սպորտ՝ նման իրավիճակներում հայտնված մարդկանց պաշտպանելու համար։ Այժմ ես պետք է խոստովանեմ սխալս և առաջ շարժվեմ»,- նշել է ՄքԳրեգորը։