Վարդան Օսկանյանի ԲՀԿ մտնելը ժամանակին «Սիվիլիթասում» լուրջ հակասությունների տեղիք է տվել: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ «Սիվիլիթասին» անդամակցող մի խումբ լուրջ երիտասարդներ, որոնք այս պրոյեկտի հետ հեռուն գնացող հույսեր Էին կապում, այլ կերպ են պատկերացրել իրենց անելիքը: Եվ երբ տեղեկացել են, որ Օսկանյանն անդամակցելու Է ԲՀԿ-ին՝ կուսակցականացնելով իրենց քաղաքացիական «գործը» և այն Էլ ԲՀԿ-ի նման մեռած կառույցին, չեն թաքցրել իրենց դժգոհությունը: Օսկանյանը նրանց հավատացրել է, որ ոչ մի վատ բան դրանում չկա, որ դա հեռանկարային ձեռնարկ Է և ավելի է ամրապնդելու իրենց հաջողությունը:
Ընդ որում, Օսկանյանի ԲՀԿ անդամակցությունը շարժել Էր ոչ միայն «Սիվիլիթասի» ամերիկյան գործընկերների, այլև Ռուսաստանի զայրույթը ԲՀԿ-ի ու Քոչարյանի նկատմամբ, ինչի մասին խոսվում էր անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: