«Ժամանակի»  տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր։ Իսկ սոցիալական ապահովության ծառայությունը , որն այն ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար։

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները վեր հանեն Ա. Վարդանյանի հետ կապված եւ մոռացության մատնված գործերը՝ ցույց տալու համար, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին թալանել է նաեւ ՀՅԴ-ն»,- գրում է «Ժամանակը»