ԱՄՆ-ում անցած ուրբաթ ողբերգական պատահար է տեղի ունեցել: Տեխաս նահանգում նորապսակ զույգը՝ 19-ամյա փեսան ու 20-ամյա հարսը, մահացել են ՔԿԱԳ-ում իրենց ամուսնությունը գրանցելուց մի քանի րոպե անց: Դատարանի շենքից դուրս գալուց հետո նրանք նստել են իրենց մեքենան, սակայն դեռ չտեղաշարժված՝ նրանց է բախվել պիկապը: Նորապսակները տեղում մահացել են, իսկ պիկապի վարորդը չի տուժել:
Վթարը տեղի է ունեցել 2 կողմի հարազատների ներկայությամբ: Զույգը հանդիպելիս է եղել դեռ դպրոցական տարիներից: