Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ մի տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Չկա ավելի քաղցր բան, քան սեփական որդու հաղթանակը...»
Նշենք, որ ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը, մարտական սխրանքներից բացի, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր նվաճումներ ու հաղթական պահեր։
Տեսանյութը ստորև․