Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուն այսօր հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո մամլո ասուլիս է կազմակերպել լրագրողների հետ, որտեղ անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովում առաջացած սկանդալին:
Նա մասնավորապես նշել է, որ իր ելույթը պաշտոնական բնույթ չի կրում և ներկայացրել է միայն իր իրավաբանական տեսակետը: Նա նաև ավելացրել է, որ ինքը ոչ մի նոր բան չի հայտնել և այդ ամենը հիմնված է ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերի հիման վրա, ինչը ասուլիսի ժամանակ շատ մեծ կասկածի տակ է առնվում:
Նա նաև մեղադրել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին սկանդալ առաջացնելու մեջ, ինչը ինքը չի ցանկացել:
Գրիգորիուն նաև նշել է, որ իր հասցեին բազմիցս սպառնալիքներ են հնչել թե հյուրանոցային հեռախոսով, թե facebook-ի իր էջին:
Անդրադառնալով հյուրանոցում առաջացած իրարանցմանը, նա նշել է. «Ավտոմեքենան հյուրանոց է ժամանել է 35 րոպե ուշացմամբ թռիչքից 45 րոպե առաջ, իսկ ավտոմեքենայի վարորդը ասել է, որ պետք է մտածեք ինչ եք հայտարարում մեր երկրում և ես իմ ավտոմեքենան Ձեզ չեմ թողնի: 12 20-ից պակաս հյուրանոց են ժամանել Ռումինիայի, իսկ այնուհետև Վրաստանի առաքելությունից: Վերջիններս նշեցին, որ լիակատար անվտանգությամբ ինձ դուրս կբերեն այս երկրից և այս քաղաքից ինչն էլ տեղի ունեցավ, սակայն ինձ հետ կապվեցին Մոլդովայի ԱԳ նախարարությունից և նշեցին, որ ես պետք է վերադառնամ Զվաթնոց օդանավակայան, իսկ հայկական իշխանությունները ամենաբարձրակարգ ձևով ԱԳ նախարարության մակարդակով երաշխավորում են իմ անվտանգությունը: 6-ին ես վերադարձա Երևան, իսկ 21-ին մեկնեցի Մոսկվա»:
Լրագրողի այն հարցին, թե դուք արդյո՞ք դիմել եք տեղական ոստիկանության օժանդակությանը, քանի որ սպառնալիքներ էիք ստանում, Գրիգորիուն պատասխանել է, որ ոչ, ես դիմել եմ Մոլդովայի ԱԳՆ-ին:
Մամլո ասուլիսի ժամանակ ներկա են գտնվել նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնց միջոցով կրկին անգամ պարզվել է Գրիգորիուի ադրբեջանական քաղաքականության միջոց լինելը:
Այսպես հայկական համայնքը ներկայացնող Մարկոսյանի այն հարցին, թե Գրիգորիուն իր խոսքում հղում է կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձևին, կարող եք ասել, որտե՞ղ է նշված, որ Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի 20%-ը, կա 1 միլիոնից ավել փախստական կամ Խոջալուի ցեղասպանության մասին, վերջինս պատասխանել է, որ 2007 թվականի մարտի 14-ի բանաձևին»:
Սակայն Մարկոսյանը հիշեցրել է, որ Գրիգորիուն սկզբում հղում է կատարել 1993 թվականի բանաձևին և ավելացրել է, որ ձեր նշված բանաձևում չկա այդպիսի բան, ինչը Մոլդովայի օմբուդսմենը հնչեցրել է Հայաստանում,ինչն էլ ապացուցում է վերջինիս ելույթի պատվիրված բնույթի մասին:
Հայկական համայնքի ներկայացուցիչ Սերգեյ Հովսեփյանը իր հարցը շարադրելով մասնավորապես նշել է, որ ոչ բոլոր միջազգային փորձագետները իրավունք ունեն ելույթ ունենալիս անդրադառնալ հայ-ադրբեջանական հարցին:
«Եթե դուք ինձ հարցնեիք ես կպատասխանեի որ դա ամենևին այդպես չի եղել: Դուք պետք է անդրադառնայիք Մոլդովայում ազգային փոքրամասնությունների հարցին, և ոչ այդպիսի հարցի: Իսկ այս ամենը հետևում է, որ դուք դարձել եք ինչ-որ մեկի քաղաքականության միջոց»:
Ասուլիսի ժամանակ նաև անդրադարձ է կատարվում Բաքվի լուսանկարներին, ինչին ի պատասխան Գրիգորիուն մեկնաբանում է, որ հունիսի 17-ի 20 գտնվել է Բաքվում` միջազգային համաժողովի շրջանակներում:
Սերգեյ Հովսեփյանը այդ կապակցությամբ հարցնում է, թե արյո՞ք լինելով Բաքվում Գրիգորիուն հարց է բարձրացրել ԼՂՀ-ի, մասնավորապես Սումգայիթում և Բաքվում ջարդերի մասին,ինչին ի պատասխան Գրիգորիուն նշել է, որ գիտական համաժողովի թեման ուրիշ է եղել և նա այդ մասին չի զեկուցել:
Ընդ որում հատկանշական է, որ մամլո ասուլիսի ժամանակ Գրիգորիուն ժամանել էր ադրբեջանցի իր ընտանիքի փաստաբանի հետ, ինչը նույնպես մեծ հարցեր է առաջացնում: