Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ քաղցկեղ ունի։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքերով՝ հիվանդությունը առաջին փուլում է, և նա հույս ունի հաղթահարել այն։
Վարչապետը նշել է, որ բուժման առաջին կուրսը երեկ է անցել, և այսօր իրեն հրաշալի է զգում։
Վարչապետի խոսքերով՝ հիվանդությունն ախտորոշվել է 2019-ի մայիսի նախագահական ընտրություններից հետո։