Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ ընթանում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:

 Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
Դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի ու Խաչիկ Պողոսյանի դեմ:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, ըստ հայցադիմումի, Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում հասցված վնասի համար, որը կազմում է մոտավորապես 40-42 մլն դրամ: