Վարդան Սեդրակյանի հերթական գործով նիստի ընթացքում անդրադարձ եղավ նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հարուցած մի քանի միջնորդությունների վերաբերյալ: Դատարանը մերժեց պաշտպան Լ. Ավետիսյանի՝ քննչական փորձարարություն իրականացնելու մասին միջնորդությունը:
Միջնորդության մերժումը հարուցեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դժգոհությունը: Նա դատավորին բողոքեց. «Չեք լսում մեզ, լսում եք իրենց»:
Խաչատուր Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն. «Գնանք տեղը ցույց տանք ոնց ա եղել, որ ճիշտը չեն ասում»:
Դատարանում քննարկվեց նաև պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Խաչատուր Պողոսյանի ավտոմեքենան ապրանքագիտական փորձաքննության ենթարկելու մասին: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության մասին վճիռ կայացնելու: