Հագուստի հարցում լավ ճաշակը բնորոշ է ոչ բոլոր կանանց: Ոմանք նույնիսկ պատկերացում չունեն թե ինչ է պետք կրել այս կամ այն միջոցառմանը գնալիս: Նույնիսկ խանութ գնալն այս կանանց համար մեծ խնդիր է:
Աստղաբաններն ասում են, որ մարդիկ ի սկզբանե ճաշակով ծնվում են: Ամեն ինչ կախված է արևի նշանից:
Իսկ կենդանակերպի այս երեք նշաններն ըստ աստղաբանների` ճաշակի հետ խնդիրներ ունեն:
Խեցգետին
Խեցգետինները շատ խնայող են, նրանք չեն սիրում մեծ ծախսեր անել հագուստի համար, այդ պատճառով հագուստ գնելիս նրանք կարևորում են ոչ թե ոճը, այլ գինը:
Կույս
Եվս մի ռացիոնալ նշան: Կույսերը չեն սիրում խանութներով ման գալ, քանի որ կարող են իրենց ժամանակը ծախսել ավելի կարևոր բաների վրա: Այդ պատճառով նրանք գնում են այն, ինչ առաջինն է աչքով ընկնում ու դուրս են գալիս խանութից:
Աղեղնավոր
Աղեղնավորը արդն այլ պատմություն է: Նրանք շատ են սիրում զբոսնել խանութներում նոր հագուստներ գնել, բայց խնդիրն այն է, որ նրանք չունեն ոճի զգացում և հաճախ ստացվում է, որ գումարն իզուր են ծախսում: