Սիրված երգիչ Հայկոն կիսվել է ընտանեկան ջերմ տեսանյութով։
Երգիչ, երգահան Հայկոն իր Instagram-յան էջում նոր հոլովակ է րապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի եւ դիզայներ Անահիտ Սիմոնյանի եւ որդու՝ Արմանի հետ։ Հոլովակը նկարահանվել է հանգստի ժամանակ՝ նավի վրա։ Տեսանյութին կից Հայկոն անգլերեն լեզվով գրել է․ «Սիրում եմ քեզ», - ապա նշել է կնոջը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր ամուսնու՝ երաժիշտ Հայկոյի հետ։ Գեղեցիկ զույգը գրկախառնված էր։ Երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին։ «Շատ տարբեր եք դուք եւ Հայկոն, բայց միաժամանակ շատ նման։ Ինչպե՞ս»,- հարցրել էր օգտատերերից մեկը, ինչպիսին ի պատասխան Անահիտը հրապարակել էր ջերմ լուսանկարն ու գրել. «Մենք 10 տարի է՝ միասին ենք»։