Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան «շուտ ազատում, գործերին հաջողություն», ինչի վերաբերյալ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Աբրահամի արարքը քստմնելի է և անթույլատրելի: Դա փորձ է` նորմալացնելու Քոչարյանի «դրական» կերպարը: Նաև` ապտակ ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին:
Ցուցադրական, հանդուգն և անամոթ մի ժեստ, որ անարձագանք չի կարելի թողնել:
Առաջարկում եմ բոլորին գրել իրենց կարծիքն այդ տարեդարձի ուղերձի վերաբերյալ:
Անհրաժեշտ է ցույց տալ, որ նման պահվածքը չի հանդուրժվելու: Հասարակական արձագանքը պետք է կոշտ լինի»: