Մերձմոսկովյան Կրասնոգորսկում նավը հարվածել և սպանել է ջրասուզորդ հային, գրում է Rusarminfo-ն:
Դեպքի հետևանքով մահացել է 25-ամյա Տարոն Բաժայանը: Նշվում է, որ հարվածից հետո նա ուժեղ վնասվածքներ էր ստացել, իսկ շտապօգնությունը չի հասցրել փրկել տղամարդու կյանքը:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23:05-ին:
Մոտորանավակը պատկանել է «Սոհո Քանթրի» ակումբին: