ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
Փաշինյանը ևս մեկ որոշում է ստորագրել՝ Գարիկ Սարոյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: