Ձեր կենդանակերպի նշանը շատ բան կարող է պատմել ձեր մասին։ Աստղերի դիրքը ձեր ծնվելու օրը կարող է ասել նույնիսկ, թե ինչպես եք ձեզ պահում անկողնում։
Խոյ
Նա համոզված է, որ պետք է առաջին տեղում լինի, բայց, ցավոք, այդպես չէ։ Եվ մեղավորն է նրա խառնվածքը, ինչը երբեմն հանգեցնում է շատ արագ վերջաբանի։
Ցուլ
Ցուլերը չեն ցանկանում ամեն ինչ բարդացնել, նրանք էքստրեմալ սիրո սիրահար չեն։ Նա նախընտրում է երկար փաղաշանքներ ու զրույց սեքսից հետո։
Երկվորյակներ
Դժվար օրվանից հետո գնալ համե՞րգ, խնդրեմ։ Իսկ երբ խոսքը հասնում է սեքսին, Երկվորյակներն արգելակում են։ Այս նշանի զուգընկերը պետք է փորձություն անցնի ջրով ու կրակով։
Խեցգետին
Խեցգետինները երկար ու նուրբ սեքսի սիրահար են, բայց մինչ այդ պետք է շատ երկար նվաճել նրան։ Այդքանը տանել կարող են ոչ բոլորը։
Առյուծ
Առյուծ կինը սիրում է խաղիկներ տալ զուգընկերոջ հետ մինչ սկսելն ու այդ պատճառով երբեմն ողջ էներգիան ծախսվում է մինչ ամենակարևոր պահին հասնելը։
Կույս
Կույսերը շատ քննադատ են ու այդ պատճառով նրանց բավարարելը դժվար է։ Եթե զուգընկերը դուր չեկավ այս նշանին, ուրեմն՝ նա այլևս երբեք 2-րդ շանսի հնարավորություն չի ունենա։
Կշեռք
Կշեռքները զուգընկեր ընտրում են ողջ կյանքի համար ու տրվում են նրան ամբողջությամբ։ Նա զգում է զուգընկերոջ ցանկությունները նույնքան լավ, որքան իրենը։
Կարիճ
Նա գիտի ու կարողանում է ամեն ինչ, նրան զարմացնել դժվար թե ստացվի։ Բայց կա մեկ բայց. Կարիճն անկողնում մտածում է միայն իր մասին։
Աղեղնավոր
Կին Աղեղնավորին ոչինչ չի կանգնեցնի, նույնիսկ գլխացավը։ Նա, ինչպես ոչ ոք, գնահատում է հաճույքն ու իրեն ոչնչից հետ չի պահում։
Այծեղջյուր
Կին այծեղջյուրը շարժվում է միայն սեփական ցանկություններով։ Նա այնքան էլ ուշադիր չէ զուգընկերոջ հանդեպ։ Եթե նա տրամադրություն ունի, ձեր բախտը բերել է, եթե ոչ, ապա փախեք։
Ջրհոս
Ջրհոսները սեքսին նախընտրում են պարզ ու մաքուր սերը։ Հենց այդպես։
Ձկներ
Ձկները շատ զգացմունքային են, բայց հենց դա է նրանց խանգարում լիովին վայելել պահը։ Սկզբում նրանք պետք է կենտրոնանան, գնան ռոմանտիկ հանդիպման ու հետո միայն անցնեն գործի։