Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը՝ պաշտպանելու համար օգտատերերին նախանձից:
Նորամուծությունը միտված է այն օգտատերեին, որոնք հեռացնում են այն հաղորդագրությունները, որոնք բավարար քանակի լայքեր չեն հավաքում, գրում է «Կոմերսանտը» TechCrunch-ի վրա հղումով:
Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել և հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի քանակն արդեն թաքցված է:
Ավելի վաղ նման գործառույթ է սկսել թեստավորվել Instagram-ում: Սոցցանցը էքսպերիմենտ է սկսել մի քանի երկրում՝ այդ թվում Կանադայում, Իտալիայում և Ավստրալիայում: Թեստի արդյունքները դեռ չեն հրապարակվել: