Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ տեղափոխվեց իտալական «Ռոմա»՝ վարձակալական հիմունքներով։ Իտալացի աշխարհահռչակ երգիչ ու երգահան Ալ Բանոն, ով երգել է հունիսին կայացած Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությանը, մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Իտալիա տեղափոխվելը։
«Ես չգիտեի, թե ով է նա: Ֆուտբոլիստը, ում հարսանիքին ես երգել եմ, խաղալո՞ւ է Ա Սերիայում: Իսկապե՞ս: Ես չգիտեի այդ մասին։ Հունիսին նույնիսկ չգիտեի, թե ով է Հենրիխ Մխիթարյանը: Ինձ հետ կապ էին հաստատել նրանց անձնակազմի անդամները, քանի որ ծնողները որոշել էին անակնկալ մատուցել հարսանիքին։ Երկուսն էլ գիտեին «Felicita» և մյուս երգերը: Երբ սկսեցի երգել, միանգամից դրական զգացումներ ունեցա։ Այդ երկու երիտասարդների աչքերում այդքան ոգևորություն տեսնելն ինձ ապշեցրեց: Երբեք չէի մտածի, որ նա ֆուտբոլիստ է: Ես նրանց հետ անցկացրեցի ընդամենը 1,5 ժամ։ Նա շատ համեստ, սիրալիր ու պատրաստակամ տղայի տպավորություն թողեց: Նրան հաջողություն եմ մաղթում նոր թիմում, որտեղ, հույս ունեմ, նա կկարողանա նույնքան ուրախ լինել, որքան իր հարսանիքի օրը»,- նշել է Ալ Բանոն։
pensieri rapidi? #Mkhitaryan #Albano pic.twitter.com/RcGDFLQm0V
— Roby848484