Սեպտեմբերի 4-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, որոնց ժամանակ հնարավոր է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +2+6, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը` +21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը` +2+6, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը՝ +27+29,
Արարատում գիշերը` +12+15, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +13+16, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +20+23 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+28):