«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Վերջինիս որդին Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: