Այսօր Դորտմունդի Բորուսիայի պաշտոնկան կայք էջը վերջապես հաստատեց, որ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ:
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս եկած Դորտմունդի Բորուսիան կատարեց իր երորդ ձեռք բերումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` ձեռք բերելով Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա Դորտմունդ է ժամանել երկուշաբթի առավոտյան և պայամանագիր է ստորագրել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Մխիթարյանը կրելու 10 համարի մարզաշապիկը:
Բորուսիայի մարզական տնօրեն Միխայել Զորկը նշել է.« Մենք ուրախ ենք, որ ֆանտաստիկ նոր պայամանագիր ենք ստորագրել հարձակվողական կարգի կիսապաշտպանի հետ ինչպիսին է Հենրիխ Մխիթրայնը»,իսկ գերմանական ակումբի նախագահ Հանս Յոահիմ Վացկեն նշել է, որ դա հեշտ տրանսֆեր չէր, սակայն իսկապես ցանկանում էինք մեր ակումբում ունենալ Հենրիխին և մենք ունենք նրան»:
Մխիթարյանը արդեն իր նոր ակումբի հետ մարզումներ է անցկացրել, որի լուսանկարները հայտնվել է FAF-ի facebook-յան պաշտոնական կայքում:








 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					