Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վաևչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատականը նիստը:
Դատարանը որոշեց մերժել Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու մասին:
Նիստի ընթացքում ներկայացվեց նաև միջնորդություն կենսաբանական փորձաքննություն անցկացնելու մասին: Սակայն և՚ մեղադրող կողմը և՚ տուժող կողմը դեմ արտահայտվեցին միջնորդությանը:
Տուժող Պարույր Հայրիկյանը ևս դեմ արտահայտվեց միջնորդությանը: «Եթե ես ասեի, որ իմ վրա չեն կրակել, և սուտ է ասում ամբաստանյալը, այս դեպքում դա հասկանալի կլիներ: Ամբաստանյալն ասում է՝ ես կրակել եմ: Ինքն ասում է՝ կրակել եմ, ես էլ չեմ հակադրվում իր ասածին: Այնպես որ՝ միջնորդությունն ինձ համար անհասկանալի է»,- նշեց նա: