Հայազգի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել:


«Սա ձեռագործ գործվածք է, որի վրա մեկ ամբողջ տարվա աշխատանք է տարվել: Լուսանկարն արվել է Գարիկի մայրիկի ոսկե ձեռքերով: Ժասմին Սուրենովնան ինձ անակնկալ է մատուցել, ինչն ինձ արտասվելու չափ հուզել է»,- գրել է շոումենի կինը:

Նա նաև ասել է, որ համոզված չէ, թե իր հարսի բախտը կբերի լավ սկեսուր ունենալու հարցում, բայց իր բախտն այդ հարցում «անկասկած բերել է»: