Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ:
«Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան:
Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով մենք հնարավորություն ունենք այցելել Մատենադարան՝ ձեռագրերի ամենահարուստ պահոցը, դրանից հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում բացահայտում ենք Հայոց ցեղասպանության թանգարանը՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կառուցված 1996 թ.: Մշակութային այս օրվա ավարտին մեկնում ենք պատմության թանգարան, ապա երեկոն անցկացնում քաղաքի կենտրոնում:
Երրորդ օրն այցելում ենք Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Գառնի գյուղ, այստեղ պահպանված միակ հելլենիստական հուշարձանը հիացնում է, մի փոքր այն կողմ Գեղարդի վանքն է: Օրվա երկրորդ կեսին ուղևորվում ենք դեպի Հայաստանի ամենամեծ ջրային տարածք՝ Սևանա լիճ: Մաքսիմ Գորկին այն բնութագրել է իբրև «մի կտոր կապույտ երկինք, որ ընկել է երկրի վրա՝ լեռների միջև»:
Երբ արդեն օրը լույսը բացվի, մենք կմեկնենք Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Վերջում պետք է վերադառնալ Երևան՝ ազատ ժամանակը վայելելու, իսկ հետո հեռանալ՝ աչքերում աստղեր պահած»,- նշում է հոդվածագիրը: