Մադրիդի Ռեալի և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը օգոստոսին ավարտելու է իր ֆուտբոլային կարիերան: Այս մասին հայտնում է Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքը: Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի Սանտիագո Բերնաբեուի գավաթից հետո, որը տեղի է ունենալու օգոստոսի 22-ին մադրիդյան ակումբի հարազատ մարզադաշտում:
36 ամյա իսպանացի հարձակվողը, որը Ռեալի կազմում անց է կացրել 741 խաղ, այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սաադ» ակումբում, որտեղ տեղափոխվել է գերմանական Շալկեից: Այդ պատճառով պատահական չէ, որ Թագավարոկան ակումբի կողմից անցակցվող իր հանրահայտ նախագահի Սանտիագո Բերնաբեոին նվիրված ակումբի խաղարկության ժամանակ Մադրիդցիները ընտրել են Քաթարյան ակումբը: Այս հանդիպումը կլինի ավարտական Ռաուլի համար, ով առաջին կեսը կանցկացնի Ալ Սաադի կազմում, իսկ երկրորդ կեսը Մադրիդյան ակումբում:
Հիշեցնենք, որ Ռաուլը Ռեալի կազմում 16 տարվա ընթացքում դարձել է Չեմպիոնների Լիգայի եռակի, Իսպանիայի առաջնության վեցակի հաղթող, ինչպես նաև հինգ անգամ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ Իսպանիայում:
Բացի դա հարձակվողը նաև դարձել է լավագույն երկրպագուն եվրոպական ակումբների պատմության մեջ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գոլերի ռեկորդակիր, ինչպես նաև Ռեալի լավագույն ռմբարկու: