Ղրիմի սևծովյան ջրավազանում 6 բալանոց փոթորկի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու։ Հաղորդվում է 6 ջրահեղձվածի մասին։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ չնայած փոթորկի մասին նախազգուշացմանը՝ մարդիկ լողացել են ծովում։
Դեպքը տեղի է ունեցել 2՝ «Կռաբ» և «Սոլյարիս» լողափերում։