«168 ժամ» թերթը գրում է. «168.am-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։
Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։
Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։
«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: