ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում զինվորներից մեկը դժգոհում է բանակային սննդից ու նշում, որ նույնիսկ կարտոֆիլի խյուսի մեջ միջատ են հայտնաբերել։
«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ինչո՞ւ հացի մեջ չի, այլ կեղևին կանգնած։
Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին»։