1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:
1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»:
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է:
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։