RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը:
«Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը:
Հոդվածի սքրինշոթում երևում է, որ հոդվածը վերնագրված է «Դմիտրի Պեսկովի նախկին կին Անաստասիա Բուդեննայան», սակայն պատահմամբ կայքում տեղադրվել է Մարգարիտա Սիմոնյանի լուսանկարը: