Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից ինչ որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին.


«Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին տենց խիտ վիճակում չէի կարդացել: Պարզվել է, որ դա տարածում են կոտրած պրոֆիլներով, իմացա, որ դա տարածվող խմբերի հետ կապ չունի, երրորդ` իմացա, որ սա կայք աճեցնելու համար չի: Չորրորդ` մտածում էի, որ կարող է ինչ-որ մեկի դուրը չեմ գալիս, բայց իրականում տեսա, որ Արծրուն Հեվհաննիսյանի և մի քանի պատգամավորների անուններով ևս տարածվում է»:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս վիճակը կատարվում է արդեն մի քանի օր և հասկանալի չէ այս ամենի նպատակը: Նա ենթադրում է, որ այս ամենը արվում է մեր հարևան երկրից.

«Հասկացեք, որ եթե մարդու նկարն է և տակը ինչ-որ բան է գրված, անպայման չէ, որ այդ մարդը նման բան ասած լինի: Օրինակ` շոկոլադի վրա նկարած է աղջկա դեմք և գրված է«Ալյոնուշկա», սակայն դա չի նշանակում, որ այդ աղջկա անունը «Ալյոնուշկա» է »: