ԱՄՆ Իլինոյս նահանգում աղջիկը ամեն օր արթնանում է՝ վստահ լինելով, որ այդ օրը հունիսի 11-ն է: Նրա կյանքը նման է «Արջամկան օրը» հայտնի ֆիլմի սյուժեին, որի հերոսը մոլորվել է ժամանակի մեջ:
Ամեն ինչ սկսվել է վնասվածքից հետո, երբ պատահաբար հարվածել են Ռայլի Հորների գլխին: Դա տեղի է ունեցել հունիսի 11-ին: Եվ հիմա, ինչպես գրում է People-ը, նա չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ օրը և դրանից հետո:
Սկզբում նրան ախտորոշել են ուղեղի ցնցում: Սակայն վնասվածքը, պարզվել է, ավելի լուրջ է: Աղջկա հիշողությունը «վերագործարկվում է» յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Օրվա ընթացքում նա այլևս չի կարող հիշել առավոտյան ինչ էր անում: Նա ստիպված է անընդհատ իր հետ նոթբուքից օգտվել՝ չկարողանալով նույնիսկ հիշել, թե որտեղ է դպրոցում գտնվում իր իրերի պահարանը: