Հայ մարզիկը փայլուն հաղթանակ տարավ Ղազախստանում` գերազանցելով Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովին։
Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովին։
Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Նուր-Սուլթանում մեկնարկել է այսօր։
63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 16:7 հաշվով հաղթեց Մուխտարովին։
Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը՝ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Հախոյանը, պարտվեց. որակավորման փուլում մեր ըմբիշը 3:7 հաշվով զիջեց Ճապոնիան ներկայացնող Շոթա Օգավային:
82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանն էլ որակավորման փուլում 4:1 հաշվով առավելության հասավ Ղրղըզստանը ներկայացնող Կալիդին Ասիկեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 3:7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևի հետ մարտում: