Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով։ Այս մասին հայտնի է դարձել «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։
Այս տարի մրցույթին մասնակցում էր 10 պատանի արտիստ՝ Անահիտ Առաքելյանը, Անժելա Ալբերտյանը, Անի Աթայանը, Անի Պետրոսյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Կարինա Իգնատյանը, Նարեկ Մարկոսյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը եւ Վարդան Մարգարյանը: