Սեպտեմբերի 16-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն խորհրդարանին է փոխանցել Արթուր Մանուկյանին ԱԺ պատգամավոր գրանցելու մասին արձանագրությունը: Ա. Մանուկյանին դահլիճը ծափահարություններով շնորհավորեց: Ա. Մանուկյանը մինչ այդ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր:
Նրա՝ պատգամավոր դառնալուց հետո ԿԸՀ-ն ավագանու անդամի մանդատ պետք է տա ընտրական ցուցակի հաջորդ համարին:
Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանը ԱԺ պատգամավոր դարձավ Էդգար Առաքելյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո: