«Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլին» մամուլի ամենասիրված թեմաներից է։ Մի առիթով վերջինս ասել էր, թե թանկարժեք մեքենան նվիրել է իր սանիկը, և հանրությունը եզրակացրել էր, որ այդ սանիկը նույն Աշոտ Սուքիասյանն է, ում թեթև ձեռքով Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը ներքաշվել են օֆշորային սկանդալի մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ։

 Օրերս լավատեղյակ աղբյուրը մեզ հավաստիացնում էր, որ «Բենթլիի» պատմությունը բոլորովին այլ է։ Ըստ այս տարբերակի, արքեպիսկոպոսը լուրջ գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել, և այդ կողմերից մեկը, որպես երախտագիտության նշան, նրան «Բենթլի» է նվիրել»,–գրում է թերթը։