«Ես միանում եմ իմ փաստաբաններին՝ ապասառեցնել իմ հաշիվները: Եթե չեք ապասառեցնում, ապա ուրիշ իրավիճակ է: Ես չգիտեմ ինչ եմ ասել, ես չգիտեմ ինչ եք մտադրված անել»,- այսօր Շենգավիթի նստավայրում՝ դիմելով դատարանին, ասաց Մարտի 1-ի գործով անցնող առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի դիտարկմանը, թե փաստաբանների կողմից չի հստակեցվում գրավի չափը:
«Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիք հաշիվները նույնպես սառեցված են: Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել»,- ասաց Քոչարյանը:
Փաստաբան Հայկ Ալումյանը հավելեց, որ դատարանը պետք է որոշի գրավի չափը: «Ես գտնում եմ, որ դատարանը պետք է որոշի գումարի չափը: Նաև, թե որ չափն է, որը կարող է ամբողջությամբ չեզոքացնել վտանգները: Եթե կկարողանա այդ չափը վճարել՝ դուրս կգա, չի կարողանա վճարել՝ դուրս չի գա»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					