ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեգնական ոճով է պատասխանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:
«Կարծում եմ՝ երազելը շատ լավ է», - ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասել է Տոնոյանը: