Հայաստանի հավաքականի կիսապաշտպանմ  Դորտմունդի Բորուսիայի նորեկ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել Դորտմունդում: 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է նա ընտրել հատկապես Դորտմունդի Բորուսիան, Մխիթարյանը նշել է, որ դա առաջընթաց է իր կյանքում և հատկապես ընտրել է գերմանական ակումբը, քանի որ վերջինս մեծ, լավ ակումբ է` լավ մարզիչով: 

Նա նաև նշել է, որ երբևիցե չի տեսել այնպիսի երկրպագուների, ինչպիսիք են Բորուսիայինը և հուսով է, որ վերջիններս կսիրեն իրեն, իսկ ինքն էլ ամեն ինչ կանի թիմին օգնելու համար: 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղալու է Մարո Գոտցեի մարզաշապիկով և փորձելու է փոխարինել նրան: Այնպես, որ գերմանական ակումբը մեծ հույսեր է կապում Հենրիխի հետ: