Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

 

Անահիտ Սիմոնյանն իր միկրոլբոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում Անահիտը կրում է իր սեփական ապրանքանիշի ուլտրակարճ զգեստը։ Այն գույնզգույն է, սակայն գերակշռում է կարմիրը։ Կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկը։ Կադրին կից Անահիտը մեկնաբանություն չի թողել։

 

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրում Անահիտը կրում էր ճերմակ վերնաշապիկ, կորսետ, իսկ մեկնաբանությունների հատվածում նա նշել էր, որ դրանք իր սեփական ապրանքանիշից են։ Անահիտը վառ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։