Մորիս անունով կատուն ,որը  «առաջադրվել է» որպես Մեքսիկայի Վերակրուս նահանգի Խալապա քաղաքի քաղաքապետի վիրտուալ թեկնածու, անցած հանգստյան օրերին տեղի ունեցած ընտրություններում հավաքել է 600 ձայն: Այս մասին նշում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով մեքսիկական լրատվական միջոցներին:

  Ինչպես նշում են Twitter-ում Մորիսի անունով միկրոբլոգ ստեղծած անձինք ընտրողները հոգնել են բյուրոկրատիայից, որը մեծամասամբ ոչինչ չի անում, միայն ուտում է և քնում:

«Ես ծնվել եմ Խալապայում, գնում եմ զուգարան, ուտում եմ, խաղում եմ և էլի շատ քնում եմ. դա որակների իդելական հավաքածու է քաղաքապետի թեկնածուի համար»,- նշված է Մորիս կատուի միկրոբլոգում: Մորիսի նախընտրական արշավի քարոզներից մեկը եղել է քաղաքը «առնետներից» ազատելը, որոնց հետ ասոցացվում են անհոգ պաշտոնյաները:

Կատվի հեղինակությունը անգամ տարածվել է նահանգի սահմաններից դուրս և այլ նահանգների ընտրողները նույնպես իրենց քվեաթերթիկներում գրել են կատվի անունը: