Риа Нововсти-ի խնդրանքով մեկնաբանելով Բորիս Բերեզովսկու մահվան մասին լուրերը, Մոսկվայում բրիտանական դեսպանատունը նշել է.« Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են պաշտոնապես հաստատել Բորիս Բերեզովսկու մահը միայն հետաքննության ավարտից հետո»:
Բրիտանական կողմը հուսով է, որ թունաբանական փորձարկման արդյունքները, որոնք անհրաժեշտ են Բորիս Բերեզովսկու մահվան պատճառները պարզելու համար պատրաստ կլինեն այս տարվա վերջին: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեպսնատունը:
Հիշեցնենք, որ Բերեզովսկու մարմինը հայտնաբերվել է մարտի վերջին Մեծ Բրիտանիայի իր տանը: Դիահերձման առաջին արդյունքները ցույց են տվել, որ մահվան պատճառ կարող է լինել կախաղան բարձրանալը: Այժմ տարվում է հետաքննություն: Ռուսական կողմը դեռևս պաշտնական ծանուցում Բերեզովսկու մահվան մասին:
Բրիտանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ օլիգարխը մահից առաջ հայտնվել էր սնանկացման շեմին մի քանի պարտված դատական պրոցեսների պատճառով: Բերեզովսկին բազմիցս դատվել էր իր նախկին գործընկերների հետ: Մասնավորապես 2012 թվականին նա Լոնդոնի դատարանում պարտվել էր դատը Ռոման Աբրամովիչին և պարտավորվել էր վճարել 35 մլն ֆունտ ստերլինգ: