«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի օրոք վերահսկողական ծառայության ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը «քցել» է «Հայբիզնես» բանկին։
Մասնավորապես՝ նա ժամանակին մոտ 1 միլիոն դոլարի վարկ է ձևակերպել, ստացել, սակայն ներկայումս հրաժարվում է վերադարձնել վարկը։
Ուշագրավ է, որ Հովիկ Հովսեփյանը նախկինում «փայ» ուներ «Հայբիզնես» բանկում, իսկ ներկայումս, երբ այլևս մասնաբաժին չունի, որոշել է «քցել» բանկին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: