Վոլգոգրադի մշակույթի և հանգստի կենտրոնական այգու մուտքի հենց դեմ դիմաց վեց հեկտար տարածքը տրամադրվելու է «Բաքվի այգու» ստեղծման համար, որի ամենակարևոր տեսարժան վայրը լինելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը: Դիտորդների մեծ մասը գտնում է, որ «Բաքվի հատվածի» ստեղծման համար շատ անբարենպաստ տեղ է ընտրված: Այս մասին հաղորդում է V1-ը:

Մշակույթի և հանգստի կենտրոնական այգում «Բաքվի այգի» կառուցելու միտքը ոչ միանշանական է ընդունվել հասարակության կողմից: Այսպես ճարտարապես Անդրեյ Չուրկովը համարում է, որ Բոլգոգրադի կենտրոնում այդպիսի շինության ստեղծումը ոչ միայն կստեղծի քաղաքական և քաղաքաշինարարական հավասարակշռություն, այլ նաև կարող է նախապայմաններ ստեղծի շրջանում սոցիալական լարվածության աճի համար:

«Հաշվի չառնելով մեր ժողովրդների միջև դարերով բարեկամությանը, ես համարում եմ, որ դա բավական չգիտակցված և ոչ հեռատես քայլ է,- նշել է Չույկովը և ավելացրել,- Վոլգոգրադի կենտրոնական այգին այն վայրը չէ, որ առանց վոլգոգրադցիների տեսակետը հաշվի առնելու այն ձևափոխել Բաքվի մասնաճյուղի: Դա մեծ սխալ է: Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները անձամբ դեմ կլինեին, որ Բաքվի կենտրոնում բացվեր Ելցինի արձանը»:

Հուշարձանի բացմանը դեմ է հանդես եկալ նաև քաղաքագետ Կոնստանտին Գլուշենկոն:

«Այն ինչ տեղի է ունենում Վոլգոգրադի մշակույթի և հանգստի կենտրոնականբ այգում առաջացնում է շատ վոլգոգրադցիների զայրույթը: Այնպիսի տպավորություն է, որ մենք հայտնվել ենք աբսուրդի թատրոնում: Առաջին հերթին նման որոշումներ պետք է ընդունվեն միայն միջպետական մակարդակում, և բացի դա ո՞վ է Ռուսաստանի համար Հեյդար Ալիևը, որպեսզի նրա պատվին արձան կանգնեցվի Վոլգոգրադի կենտրոնում: Մենք բազմաթիվ հերոսներ ունենք,որոնց անունները դեռևս սպասում են հավերժացման: Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին և ոչ օտար նախագահներին»: