Երեւանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերզյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեւանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով» - ասաց Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: ԲԿ-ի միջանցքներում տոն էր ))) նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար: Շնորհակալություն նաեւ բժիշկներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք եւ անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել եւ ճանաչել ծնողներին»։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					