Հայտնի է, որ ութ տարի առաջ ճաղավանդակների հետևում էին հայտնվել Խաբարովսկի շրջանի քրեական աշխարհի ամբողջ ղեկավարությունը: Երեք օրենքով գողեր և նրանց ամբողջ շրջապատը դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման: Երկրի նախագահին պաշտոնապես զեկուցեցին, որ հեռավոր արևելքի քրեական աշխարհին վերջ է տրված, սակայն օրերս տեղի ունեցան այնպիսի դեպքեր, որ ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ, կամ ընդհանրապես այդպես չէ:
Ինչպես հայտնի է դարձել Московский Комсомолец պարբերականին, ոմն քրեական հեղինակություն Կոմսոմոլսկից մեկնել է Մոսկվա, որտեղ նրան թագադրել են: Այս տեղեկատվությունը ոստիկանությունը չի մեկնաբանել, սակայն ամեն դեպքում ծուխ առանց կրակի չի լինում:
Անցած շաբաթ ՆԳՆ գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Վլադիմիր Սիտովին Խաբարովսկում և նրա օգնական Եվեգենի Ստեպանենկոին Ամուրի Կոմսոմոլսում,որոնց մեղադրում են դրամաշորթման մեջ:
Նույն աղբյուրի համաձայն Խաբարովսկում ոմն անձինք առևանգել են Սիտովի կնոջը պատկանող ավտոմեքենան: Սակայն քիչ չէր անցել, որ տուժածները հայտնել էին առևանգման մասին, որ ավտոմեքենայի գողերը անձամբ կամավոր վերադարձրել էին ավտոմեքենան: Սակայն Սիտովները համարել էին, որ իրենց վիրավորել են և առևանգողները պետք է պատասխան տան ոչ միայն օրենքի առջև, այլև պետք է փոխհատուցեն այսպես ասած բարոյական տույժի դիմաց:
Առևանգողներից պահանջվել է երկու միլիոն ռուբլի: Վերջիններս նման գումար չէին կարողացել գտնել և նրանց վրա ժամկետ էին դրել: Վերջիններս դիմել էին իրավապահ մարմիններին:
Ինչպես հայտնում է ոստիկանական աղբյուրը նախաքննությունը անցկացնող մարմինների կողմից հավաքված փաստերը բավականացրել են Սիտովի և Ստեպանենկոյի կալանավորման համար:
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը այն հատվածն է, որ իրավապահ մարմինները պաշտոնապես Սիտովին անվանել էին «ամբողջ Հեռավոր Արևելքի քրեական աշխարհում նշանակաից դեմք», որը հայտնի է Սիտ անունով:
Հարց է առաջանում, թե որտեղից առացավ այդ նաշանակից դեմքը: Այսինքն պարզվում է, որ այն ժամանակ ամբողջ գողական աշխարհին վերջ չէին տրվել և որոշ ղեկավարներ դուրս էին մնացել իրավապահ մարմինների ուշադրությունից:
Հեռավոր Արևելքում ամենակարևոր և առաջին օրենքով գողը եղել է Եվգենի Վասինը, որը ավելի հայտնի էր Ջեմ կեղծանունով: 200 թվականի փետրվարի 22-ին Ամուրի Կոմսոմոլսկում տեղի էր ունեցել սարսափելի հանցագործություն: Երեկոյան Черодейка երիտասարդական ակումբում չարագործները նետել էին վառելիքով բանկաներ: Չնայած, որ բժիշկները և ոստիկանները ճիշտ ժամանակին ժամանել էին դեպքի վայր չորսը վառվել էին կրակի մեջ, իսկ չորսն էլ ստացված վերքերից մահացել էին հիվանդանոցում: Զոհերի մեծ մասը եղել էին երիտասարդ աղջիկներ: Ոստիկանները ձերբակալել էին կասկածյալներին արդեն հաջորդ օրը: Այդ թվում ձերբակալվել էր նաև Եվգենի Վասինին: Վերջինս կասկածելի հանգամանքներում հետագայում մահացավ հենց կալանավայրում:
Ամբողջ հանցավոր աշխարհի համար Ջեմի սպանությունը նշանավոր իրադարձություն էր, քանի որ համարվում էր, որ վերջինս Յապոնչիկի(Վյաչեսլավ Իվանկովի, Տայվանչիկի(Ալիմջան Տատախունով), Սիլվեստրի(Սերգեյ Տիմոֆեյեվ) հետ միասին «ռուսական մաֆիայի» հիմնադիրներից մեկն է:
Երկու տարի անց 2003 թվականի նոյեմբերին նմանատիպ կասկածելի պայմաններում սպանվել էր նաև Վասինի սանիկ 30 ամյա Սերգեյ Լեպեշկինը(Լիպյոխա):
Կասկածելի մահերից հետո հարց էր առաջացել, թե ով պետք է ղեկավարի «համայնքը»: Առաջին հավակնորդներից էր Վասինի տեղակալներից 40 ամյա Էդուարդ Սախնովը(Սախնո):
Երկրորդ հավակնորդը Օլեգ Սիմակինն էր(Եվա): Նա փաստացիորեն Ջեմի հետ նրա ապրելու տարիներին ղեկավարում էր հեռավորարևելյան համայնքը: Բացի դա Սիմակինը աշխատում էր Վասինի հետ իր կարիերայի հենց սկզբից: Այդ պատճառով Եվան համարվում էր ամենահավանական տարբերակը:
2005 թվականին հեռավորարևելյան ոստիկանության և դատախազության աշխատակիցները Կոմսոմոլսկում անցկացրեցին լայնամասշտաբ ձերբակալություններ, այդ թվում ձերբակալվեցին նաև Էդուարդ Սախնովը, Օլեգ Սիմակինը և Օլեգ Շոկիրևը, որոնք համարվում էին օրենքով գողեր: Արդյունքում նրանք դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման:
Դրանից հետո դատախազության և իրավապահ մարմինները հայտարարեցին, որ վերջ են տվել շրջանում քրեական աշխարհին:
Սակայն հետագայում ի հայտ եկավ Յուրի Մասլենիկովի(Կրաբ) կերպարը,որը իբրև թե Ջեմի մահվանից առաջ այցելել է նրա կալանավայր և նա թագադրել է կրաբին: Սակայն ինչպես պարզվեց հետագայում Կրաբի կերպարը խաղաքարտ էր: Նա վկայություն տվեց իր հանցակիցների դեմ, որի արդյունքում «համայնքի» գրեթե ամբողջ վերնախավը ճաղերի հետևում հայտնվեց: Նույնիսկ «գահի հավակնորդ չկար»՝ մինչև վերջերս: