Էլթոն Ջոնը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր ելույթները, որոնք պետք է տեղի ունենային Լոնդոնի Հայդ պարկում 2013 թվականի հուլիսի 12-ին, ինչպես նաև մի շարք այլ ամառային համերգներ, որի պատճառ է հանդիսացել ապենդիցիտի նոպան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով երգչի պաշտոնական կայքին:
Ներկայումս երգիչը բուժման կուրս է անցնում հակաբիոտիկներով: Մոտակա շաբաթների ընթացքում նա ենթարկվելու է վիրահատության: Բժիշկները խորհուրդ են տվել Էլթոն Ջոնին չվերադառնալ համերգային կարիերային մինչ ամբողջությամբ չապաքինվի:
«Ես նման էի ժամային մեխանիզմով ռումբի: Ես կարող էի մահանալ ամեն պահի»,- մեկնաբանել է ստեղծված իրավիճակը անձամբ երգիչը:
Ներկայումս երգչի համերգային օրակարգում չի հիշատակվում ոչ մի համերգ, որի համար անհրաժեշտ է թռիչք կատարել: Համաձայն այս օրակարգի Էլթոն Ջոնի հաջորդ համերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում: