Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի.


«Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»: