Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։
«Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում է։
Հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում՝ «Kia Optima»-ի ուղևոր հանդիսացող երկու հայազգի ՌԴ քաղաքացի (ծնված՝ 1971թ-ին և 1989թ-ին)։
Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի մեքենային»,- նշված է հաղորդագրության մեջ: