Ջենիֆեր Լոպեսը,ով այժմ շքեղ կյանքով է ապրում, սակայն դեռահաս տարիքում վիճակը լրիվ տարբեր է եղել:
W Magazine-ին տրված հարցազրույցի ժամանակ Բրոնքսում ծնված դերասանուհի, երգչուհի և պարուհին իր բարձր դպրոցի ավարտից հետո նա անտուն էր դարձել: Բանը նրանումն է, որ դպրոցի ավարտից հետո նա ցանկանում էր իր կարիերան շարունակել շոու բիզնեսում հակառակ ծնողների ցանկության,ինչի պատճառով նա 18 տարեկան հասակում ստիպված է եղել լքել տունը:
«Ես չէի ցանկանում գնալ քոլեջ: Ես ցանկանում էի փորձել պարել ամբողջ ժամանակ: Այդ պատճառով ես և մայրս վիճեցինք և ես սկսեցի քնել պարային ստուդիայի բազմոցի վրա: Ես այդ ժամանակ անտուն էի դարձել: Մի քանի ամիս անց ես աշխատանք գտա պարելով եվրոպայում: Երբ ես հետ վերադարձա ես դարձա Fly Girle և տեղափոխվեցի Լոս Անջելոս: Այդ ամեն ինչը կատարվեց մեկ տարվա ընթացքում»,- նշել է Լոպեսը:
«Ես զզվում էի Լոս Անջելոսից,- նշել է 43 ամյա Ջեյ Լոն և ավելացրել,- Այժմ ես սիրում եմ այն, սակայն նա այնպիսի ուժ չի տալիս, ինչպես Բրոնքսը: Ամբողջ հզորությունը, որ ես ստանում եմ կյանքի համար, ես ստանում եմ իմ բնօրրանից»:
Այժմ Լոպեսը իր հերթին օրինակ է ծառայում իր զույգերի Մաքսի և Էմմեի համար, որոնք Մարք Էնթոնիի համատեղ երեխաներն են:
«Ես շատ եմ մտածում ինչպես սովորեցնել իմ երեխաներին ջանասիրաբար աշխատել: Ես երեխաներից սովորել եմ մի բան. նրանք անում են ոչ թե այն, ինչ որ ասում ես, այլ անում ես: Ես նայում էի իմ ծնողներին: Իմ հայրը աշխատում էր գիշերները և ես գիտակցում էի, թե նա ինչքան բան է նա մեզ համար անում: Իմ մայրը աշխատում էր դպրոցում: Ես միշտ զգում էի, որ չեմ կարող նրանց հիասթափեցնել»,- նշել է երգչուհին: